Tuesday, 30 06 2026
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Կոնգրեսը` ԲՀԿ-ի կշռաքար

Մինչ քաղաքացիական ճակատում թեժանում են կրքերը «Հարսնաքարի» դեպքի պատասխանատուներին ամբողջությամբ հայտնաբերելու և պատժելու պահանջների շուրջ, և մինչ դրան են կամաց-կամաց փորձում մոտենալ քաղաքական ուժերը` քաղաքական դաշտում հնչում են բավական հետաքրքրական հայտարարություններ, որոնք առայժմ մնում են ոչ այնքան նկատելի, բայց պարունակում են հետաքրքրական միտումներ:

Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսը ակտիվորեն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին, որոնք տեղի են ունենալու ամռանը և աշնանը, ու հնարավոր է, որ այդ ընտրություններում Կոնգրեսը սատարի ԲՀԿ թեկնածուներին էլ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ արդեն հասցրել է արձագանքել, որի անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն դեռ չի որոշել, չի քննարկել՝ արդյոք կսատարի՞ Կոնգրեսի թեկնածուներին: Հայաստանում ՏԻՄ ընտրության քաղաքական կարևորությունը մինչև վերջ ընկալված չէ: Կան ընդամենը որոշ դրվագներ, երբ ՏԻՄ ընտրությունն ընկալվում է իբրև լուրջ քաղաքական պայքարի թատերաբեմ: Դրանք մի քանի խոշոր բնակավայրերն են, որտեղ երբեմն տեղի է ունենում բավական թեժ պայքար: Այն էլ` հիմնականում իշխանական ուժերի միջև:

Ընդհանուր առմամբ` ամբողջական իմաստով, հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը մշտապես բաց են թողել ՏԻՄ ընտրությունները` գերադասելով կենտրոնանալ համապետական ընտրությունների վրա: Մինչդեռ ՏԻՄ համակարգերը համապետական ընտրության հարցում ունեն էական նշանակություն: Համաձայնեք, որ բոլորովին այլ վիճակ է, երբ բոլոր համայնքապետերը կամ դրանց ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, և այլ վիճակ է, երբ համայնքներում զգալիորեն ներկայացված են այլ քաղաքական ուժեր, որոնք ղեկավարում են տեղական վարչական ռեսուրսը: Ինչ խոսք, սա ամենավճռորոշ գործոններից չէ, բայց էական գործոն է, որից կարելի է նկատելի օգուտներ քաղել:

Եվ այժմ կարծես թե նշմարվում է ՏԻՄ ընտրությունների քաղաքական մակարդակի, նշաձողի բարձրացում: Կոնգրեսը անում է առաջարկը ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն առայժմ լուռ է և ըստ երևույթին սպասում է նաև ՀՀԿ առաջարկին, որպեսզի ընտրություն կատարի դրանց միջև: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար Հայ ազգային կոնգրեսը դարձել է, այսպես ասած, կշռաքար, որով ԲՀԿ-ն իր կշիռն է բարձրացնում ՀՀԿ հետ հարաբերություններում: Ակնհայտ է նաև, որ Կոնգրեսը պատրաստակամ է իր այդ կարգավիճակը կրելու հարցում:

Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությանը ըստ էության կատարելով այդ դերն ու ԲՀԿ-ի համար ապահովելով զգալի, այսպես ասած, ընդդիմադիր կշիռ` Հայ ազգային կոնգրեսը նույնը փորձում է անել այժմ ՏԻՄ մակարդակում: Դա նշանակում է, որ խորհրդարանի ընտրության տարբերակը Կոնգրեսն իր համար համարում է արդյունավետ: Այսինքն` սա կարող է նշանակել, որ Կոնգրեսը գոհ է իր 7 մանդատներից և մտածում է, որ եթե քաղաքական իմաստով չկցվեր ԲՀԿ-ին՝ միասնական շտաբի ֆորմատում, կարող էր նաև այդ 7 մանդատն էլ չստանալ: Այժմ Կոնգրեսը միգուցե փորձում է, ասենք, 7 համայնք ստանալ` ՏԻՄ մակարդակում էլ կցվելով ԲՀԿ-ին և կատարելով կշռաքարի դեր` ընդդեմ ՀՀԿ-ի: Ըստ երևույթին, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ներկայումս կփորձի պայմանավորվել իր ստանալիք համայնքների թվաքանակի շուրջ: Այլ կերպ ասած` նպաստելով, որ ԲՀԿ-ն խորհրդարանում ավելացնի իր տեղերը, Կոնգրեսը ներկայումս էլ կնպաստի, որ ԲՀԿ-ն փորձի ՏԻՄ համակարգում ավելացնել իր ներկայացվածությունը: Իսկ դա, բնականաբար, ծառայելու է նախագահական ընտրություններում ԲՀԿ կշռի ավելացմանը: Մյուս կողմից` քանի դեռ Հայ ազգային կոնգրեսը չունի շահավետ առաջարկներ ՀՀԿ-ից, նրան այլ տարբերակ չի մնում, քան քաղաքական ակտուալությունը պահելու համար նպաստել «Բարգավաճ Հայաստան»-ի կշռի ավելացմանը, ինչը ներկայումս սեփական` գոնե անվանական կշիռը պահելու հնարավորություն է Կոնգրեսի համար:

Շատերը դա ներկայացնում են որպես իշխող վարչակարգի դեմ առավել լայն կոնսոլիդացիայի փորձ, բայց, մեղմ ասած, տարօրինակ է, երբ քաղաքական ուժը մեկ տարվա ընթացքում սրընթաց փոշիացնում է աննախադեպ մոբիլիզացիան, որ կար 2011 թվականի փետրվար-մարտին, իսկ հետո սկսում է իշխանության թևերից մեկի հետ կոնսոլիդացիոն նոր խաղ սկսել: Ընդ որում` մի թևի, որի հետ ակնհայտորեն խաղ է սկսել նաև Ռոբերտ Քոչարյանը: Եվ եթե Կոնգրեսը ներկայումս անուղղակիորեն չի խաղում Քոչարյանի հետ, ապա առնվազն ակամայից խաղում է նրա օգտին, որովհետև «Բարգավաճ Հայաստան»-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անհամեմատ շատ ավելի մերձ են Ռոբերտ Քոչարյանին, քան Լևոն Տեր-Պետրոսյանին: Ի վերջո, եթե ուշադիր լինենք, ապա Ծառուկյանը եթե Լևոն Տեր-Պետրոսյանի համար 7 մանդատ է ապահովել խորհրդարանում, ապա Ռոբերտ Քոչարյանի համար Ծառուկյանի ապահոված մանդատների թիվը՝ ԲՀԿ խմբակցությունում ընդգրկված պատգամավորների տեսքով, ավելին է:

Այլ կերպ ասած` ԲՀԿ-ի շնորհիվ Քոչարյանի խմբակցությունը խորհրդարանում շատ ավելին է, քան Կոնգրեսինը: Բայց դա էլ այն գինն է, որ Կոնգրեսը վճարում է ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու և ընդհանրապես քաղաքական գործընթացներում ներկա լինելու համար: Կոնգրեսը փաստորեն շարունակում է նույն մարտավարությունը` նույն առաջարկն անելով ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն չի շտապում, ինչը նշանակում է, որ մտորում է հնարավոր նոր մարտավարության շուրջ` ներառյալ նախագահի ընտրության կոնտեքստը: Ըստ այդմ` ԲՀԿ-ն էլ կարող է իր առաջարկը անել Կոնգրեսին, որից Կոնգրեսը հազիվ թե հրաժարվի, ինչպիսին էլ որ լինի առաջարկը, իհարկե` Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը բացահայտ սատարելուց բացի:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում