Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակին Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում բեռնվել է 15,210,246 տոննա ադրբեջանական նավթ: Միայն հունիսին բեռնված ադրբեջանական նավթի ցուցանիշը կազմել է 2,716,000 տոննա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR)
Ադրբեջանական նավթն առաջին անգամ Ջեյհան նավահանգստում բեռնվել է 2006 թվականի հունիսի 2-ին: Այդ ժամանակից ի վեր այստեղ լցանավերն է լցվել, և համաշխարհային շուկաներ է ուղարկվել 189,228,274 տոննա ադրբեջանական նավթ:











































