Նորվեգիան վաղը` հուլիսի 10-ին, կկասեցնի նավթի արդյունահանումն ու արտահանումը այդ ոլորտում աշխատակիցների գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով երկրի էներգետիկայի ու վառելիքի նախարարության մամլո քարտուղար Հաակոն Սմիթ-Իսաքսենին:
«Եթե իրավիճակը չփոխվի, ապա հզորության կասեցումը տեղի կունենա երեքշաբթի կեսգիշերին», հայտարարել է նա:
Նախարարության աշխատակցի խոսքով` արտահանումը կարող է վերսկսվել, երբ սպառվի էներգառեսուրսների առկա պաշարները:
Հուլիսի 5-ին նորվեգիայի խոշորագույն նավթային ընկերությունը` Statoil-ը, հայտարարեց, որ հուլիսի 9-ից կասեցնելու է աշխատանքները շելֆում` աշխատակիցների գործադուլի պատճառով:
Զանգվածային գործադուլին մասնակցում է Statoil-ի 700 աշխատակից : Ընկերության տվյալով` ընկերության ամեն չաշխատած օրը կարժենա շուրջ 80 մլն դոլար:
Նորվեգիայում աշխատակիցների բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի վերջին, ընդհանուր առմամբ, դրանց մասնակցում է 6000-ից ավելի մարդ: Նրանք պահանջում են իրենց վաղաժամկետ կենսաթոշակներ նշանակել և պնդում են, որ պետք է թոշակի գնան 62 տարեկանից, այնինչ կենսաթոշակային տարիքը երկրում կազմում է 65 տարի:










































