Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ վրաց-ադրբեջանական սահմանի ճշտումը շուտով կորցնելու է իր ակտուալությունը:
«Վրաստանի նախագահի, վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիա ստեղծելու մասին գաղափարի հնչեցման ֆոնին, քաղաքացիների համար սահմանի խնդիրը ընդհանրապես չպետք է լինի: Խնդիրներ կլինեին, եթե սահմանի հատումը լուրջ հարց լիներ և բյուրոկրատական խոչընդոտներ առկա լինեին»,- ասել է Մուսաբեկովը:
Նա անդրադարձել է երկու երկրների միջև առկա Դավիդ Գարեջիի տաճարի վեճին, որը յուրաքանչյուր կողմը համարում է իրենը:
Մուսաբեկովն առաջարկում է, որ Ադրբեջանի տարածքում տաճարը մնալու դեպքում վրացական կողմը այն կարող է ամբողջությամբ օգտագործել որպես կրոնական կառույց:
Խնդիրը չկարգավորվելու դեպքում Մուսաբեկովը չի բացառել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր են տարածքային փոխանակումներ: