Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը վերստին Ֆրանսիայի օրակարգում հայտնվելու խնդրին.
«Այդ օրինագծի վերաբերյալ Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունների նպատակն ակնհայտ է: Դրանք արվել են քաղաքական դրդապատճառներով, քանի որ դրանով իսկ նա ձգտում է ավելացնել իր համակիրների քանակը: Յուրաքանչյուր ակցիայի համար կա իր հակազդեցությունը: Թուրքիան նախկինում էլ բախվել է նման խնդրի և նրա դիրքորոշումը հստակ է այդ հարցում: Այսուհետ Թուրքիան հետևելու է Ֆրանսիայի քայլերին»:







































