Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 418.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02-ով և կազմել 418.64 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 418.4-421 դրամով, գնում՝ 415-418 դրամով:









































