Mozilla ընկերությունը կվերանայի Thunderbird փոստային հաճախորդի ճակատագիրը: Այս մասին իր անձնական բլոգում հայտնել է Mozilla Foundation-ի ղեկավար Միտչել Բեյքերը: Փոստային ծառայությունը թողարկվում է 2004 թվականից:
Mozilla-ն այլևս Thunderbird-ում չի ներդնի նոր ֆունկցիաներ: Ընկերության հանձնարարությունը կդառնա ծրագրի աշխատանքի կայուն և անվտանգ ապահովումը առկա հզորություններով:
Mozilla –ի փոստային հաճախորդի ակտիվ զարգացումից հրաժարվելու որոշման հիմքում ռեսուրսների տնտեսման ցանկությունն է: Thunderbird-ից առավել, ընկերությանը հետաքրքրում են բջջային և ցանցային նախագծերը, այդ թվում օպերացիոն համակարգերի մշակումը:
Mozilla Thunderbird-ն իրենից ներկայացնում է բաց ծածկագրով փոստային ծառայություն: Ամբողջ աշխարհում ծառայությունից օգտվում է ավելի քան 20 միլիոն մարդ: Գոյություն ունեն Thunderbird-ի տարբերակներ Windows, Mac OS X, Linux և այլ օպերացիոն պլատֆորմների համար:
2007 թվականին Mozilla-ն հայտարարել էր, որ կհրաժարվի Thunderbird-ի մշակումից, սակայն դա այդպես էլ չարեց: Փոստային ծրագրի վերջին տարբերակը՝ 13 թվանշանով, թողարկվել է 2012-ի հունիսի առաջին կեսին:










































