Այսօր Դոնեցկի «Մետալուրգ»-ը ներկայացրեց նորեկներին, որոնց թվում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը։
Եդիգարյանն իր նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
«Մենք շարունակում ենք զարգանալ։ Նորեկներն ուժեղացրել են թիմը»,- հայտարարել է Պյատենկոն։
Վաղն Ուկրաինայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Մետալուրգ»-ն իր ուժերը կչափի «Շախտյոր»-ի հետ։
«Մենք փորձելու ենք հաղթել ամեն գնով։ Դա կարևոր խաղ է մեր և մեր երկրպագուների համար։ Մենք ցանկանում ենք գնահատել մեր պատրաստվածությունը նոր մրցաշրջանին և Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկությանը»,- հավելել է «Մետալուրգ»-ի գլխավոր մարզիչը։









































