Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի երկրորդ եւ երրորդ տուրերում հաղթեց Ռիչարդ Վեդերին (Հոլանդիա) և Վիտալի Սիվուկին (Ուկրաինա):
Երեք տուրից հետո Սարգսյանն ունի 3 միավոր և ինը այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Armchess.am-ը նաև տեղեկացնում է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում շնորհեց երևանցի պատանի շախմատիստ Տիգրան Ս. Պետրոսյանին: