Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ազդեցիկ կոնգրեսական Ջոն Մաքքեյնը Մոնակոյում ընթացող ԵԱՀԿ ԽՎ-ի նիստի շրջանակներում հանդիպել է վրացի լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ Մաքքեյնը հայտարարել է, որ մտահոգված է Վրաստանի հանդեպ Ռուսաստանի սպառնալիքներից.
«Ինձ բավական անհանգստացնում են Ռուսաստանի չքողարկված սպառնալիքները Վրաստանին և աշնանը Վրաստանի սահմանին Ռուսաստանի անցկացնելիք զորավարժությունները: Այս ուղղությամբ կատարվում են մի շարք քայլեր:
Մենք Կոնգրեսում անում ենք ամեն ինչ Վրաստանին ապահովելու համար պաշտպանական սպառազինությամբ: Ես վստահ եմ, որ վրաց ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: