Հաստատվել է 14 մարդու մարդու մահը, որոնք զոհ են դարձել Չինաստանի հարավ-արևմուտքում հունիսի վերջին տեղի ունեցած փլուզումներին: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը` նշելով, որ դեռ հայտնաբերված չեն ևս 26 մարդկանց մարմինները:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին քարաթափում էր տեղի ունեցել նաև Նիննան պրոֆեկտուրայում կառուցվող հիդրոէլեկտրակայան տանող ճանապարհահատվածում: Այն ժամանակ նշվել էր, որ տուժել է մինչև 40 մարդ:
Քարաթափումը տեղի էր ունեցել կայանի եռահարկ հանրակացարանի վրա, ապա լցվել մոտակա Ցզինշա գետը, որտեղ, ըստ փրկարարների, հայտնաբերվել էին զոհվածների մարմինները: Մինչ օրս ճանաչվել է 14 զոհերից միայն 5-ի մարմինները:











































