Ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկն արդեն որոշել է, թե ինչով է զբաղվելու մինչև դատավճռի հայտարարումը, կամ եթե բողոքարկման կարիք լինի:
MIGnews-ը հաղորդում է, որ դատավճռը պարզ կլինի օգոստոսի 24-ին: Բրեյվիկը գրեթե համոզված է, որ դատարանը իրեն հոգեպես առողջ կճանաչի: Բայց իրավաբաններից մեկն ասել է, որ մեծ է նաև ռիսկը, որ նրան խելագար կճանաչեն: Իրավաբանը հաստատել է, որ եթե դատարանը Բրեյվիկին հոգեպես անառողջ ճանաչի, ահաբեկիչը կբողոքարկի:
Բրեյվիկը խոսոտովանել է, որ ցանկանում է քաղաքագիտություն ուսումնասիրել և գրել մի քանի գիրք: Իրավաբանն ասել է, որ սա հիմնավորված է քաղաքականության նկատմամբ նրա ունեցած վաղեմի հետաքրքրությամբ:










































