Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԵԱՀԿ ԽՎ-ն բանաձև է ընդունելու Վրաստանի մասին: Սրանից առաջ այդ բանաձևն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Քաղաքական հանձնաժողովը՝ չնայած ռուսական պատվիրակության հակազդեցությանը:
Վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված 56 երկրներից 55-ը միանշանակորեն աջակցում են լեհ պատգամավորների առաջարկած բանաձևին. «Մենք վստահ ենք մեր գործընկերների աջակցության վրա, որոնք քննարկելու են Վրաստանում տիրող իրավիճակն, ու բանաձև կընդունեն այդ մասին:
Բանաձևում ճանաչվում է Վրաստանի օկուպացման փաստը, պահանջվոււմ է թույլ տալ ԵՄ-ի դիտորդական առաքելության մուտքն օկուպացված տարածքներ՝ ապահովելու համար փախստականների վերադարձն իրենց հարազատ տներ»:
ԵԱՀԿ-ի անդամ 56 երկրների պատգամավորներն այսօր կհավաքվեն Մոնակոյում ու կքննարկեն Վրաստանին առնչվող բանաձևը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Վրաստանում առկա է 359,000 հարկադիր վերաբնակ:










































