Monday, 22 06 2026
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Արդար դատաքննություն տեղի չի ունեցել, մեղավոր անձինք չեն պատժվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովն օրերս իր բանաձևերից մեկում արձանագրել էր, որ Հայաստանում Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ նախորդ տարիներին արդյունավետ աշխատանք չի տարվել: ԵԽԽՎ պաշտոնյաները ևս մեկ անգամ կոչ են անում Հայաստանի իշխանություններին հետևողական աշխատանք տանել մարտմեկյան 10 սպանությունների բացահայտման ուղղությաբ: Խնդրի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ասում է, որ դա ավելի շուտ քաղաքական կոչ է ԵԽԽՎ-ի կողմից և ոչ թե իրավական: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մենք ստորագրել և վավերացրել ենք, դա մեր օրենսդրության բաղկացուցիչ մասն է: Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ եթե նույնիսկ մեր օրենքները հակասության մեջ են մտնում միջազգային նորմի հետ, ապա միջազգային նորմը գործում է անմիջականորեն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարդու կյանքը հիմնարար իրավունք է, պետք է պաշտանված լինի: Կոնվենցիայի երկրորդ հոդվածն ասում է, որ մարդու կյանքը պաշտանվում է: Երեք մարդ է զոհվել պետության ներկայացուցչի՝ հենց ոստիկանության կրակոցներից: Մեկն էլ եղել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձ, որը չպետք է գտնվեր Երևանի կենտրոնական փողոցներում: Հետևաբար այստեղ իրավական հիմքերը հետևյալն են՝ պետությունը պարտավոր է մանրակրկիտ քննություն իրականացանել, գտնել մեղավորներին և պատժել: Քաղաքական հայտարարություններն օգնում են, որ նման պետությունները, ինչպիսին Հայաստանն է, որտեղ պակաս է ժողովրդավարությունը և որտեղ գրեթե գոյություն չունի արդար պետական համակարգ, կատարի պարտավորությունները: Այս պետություններում պարտավորությունների կատարման համար քաղաքական լծակների անհրաժեշտություն կա: Առանց իրավական հիմքերի քաղաքական հիմքեր չեն կարող լինել: Մարտի 1-ի էջի փակման այդ եզրույթի կապակցությամբ, որը մտնում էր բանաձևի մեջ, դեռ հենց այն ժամանակ ես լրացումներ էի առաջարկում, ասում, որ այդ եզրույթը չպետք է լիներ: Որովհետև չենք կարող խոսել մի բանի փակման մասին, քանի դեռ մեղավորներն ի հայտ չեն եկել, արդար դատաքննություն տեղի չի ունեցել, մեղավոր անձինք չեն պատժվել, և արդարացի փոխհատուցում չի տրվել բոլոր այն անձանց ընտանիքներին, ովքեր իրենց հարազատներին կորցրել են: Բոլոր փուլերը պետք է տեղի ունենան, նաև արդարացի փոխհատուցումը: Այսօր մեր պետությունն իր մեղքի բաժինն ունի և առաջինը հենց ինքն է մեղավոր, որովհետև պետության կողմից է առնվազն 3 մարդ սպանվել, որը հայտնի է: Հետևաբար պետությունն այստեղ ինքն էլ է պատասխանատվություն կրում:

-Քաղաքական ենթատեքստ, այնուամենայնիվ, տեսնո՞ւմ եք այս ամենում:

-Իհարկե՛, ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է, նրա որոշումները քաղաքական որոշումներ են: Քաղաքական որոշումները կարող են բխել արդարություն պահանջելու սկզբունքից և կարող են լինել քաղաքական նպատակներ հետապնդող: Տվյալ դեպքում ես կարող եմ ասել, որ երկուսն իրար հետ համընկել են՝ և՛ քաղաքական  նպատակը, և՛ արդարության սկզբունքը:

-Ի՞նչ եք կարծում, ԵԽԽՎ այս կոչը կսթափեցնի՞ իշխանություններին, գործուն քայլեր կձեռնարկվե՞ն դեպքերի բացահայտման ուղղությամբ:

-Առաջին հերթին մեր հասարակությունից է գալիս՝ իշխանությունները ժողովրդավար հայրենիք կառուցելու գործընթացում կամք կունենան, թե ոչ: Եթե մեր հասարակությունը համապատասխան պահանջներ չդնի, մեր քաղաքական ուժերը համապատասխան պահանջներ չդնեն և չստիպեն, որ պահանջները կյանքի կոչվեն, ապա որևիցե միջազգային կառույց, այդ թվում՝  ԵԽԽՎ-ն, շատ թույլ է իր քաղաքական հայտարարություններով: Կարևորը մենք ենք, մեր հասարակությունն է, մեր քաղաքական ուժերն են: Եվ մենք պետք է այդ գիտակցության կրողը լինենք: Այնպես որ ինչ-որ մեկը մեր փոխարեն հաստատ չի գալու և չի պարտադրելու քաղաքական կամք այս կամ այն հարցում:

-Իշխանությունները նման տեսակետ ունեն, որ նմանատիպ հանցագործությունները, երբ բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ են կատարվում, հեշտ չեն բացահայտվում: Համամի՞տ եք:

-Ես այդպիսի կարծիք չունեմ, ես կարծում եմ, որ շատ հեշտ կարելի էր բացահայտել, թե ովքեր էին մեղավորները: Մեղավորներից մեկն այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որը դեպքերին նախորդող օրը հայտարարություններ արեց, որոնք փաստում են, որ ամեն ինչի նախաձեռնողը հենց նախևառաջ ինքն էր: Ինչո՞ւ մինչ այսօր Ռոբերտ Քոչարյանը չի կանչվել հարցաքննության: Էլ չեմ խոսում այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Հասարակության համար ամեն ինչ պարզ է, ուղղակի դեռ չկա հասարակության կողմից կազմակերպված պահանջի ներկայացումը: Բայց ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը, չնայած փոքր քայլերով, բայց կազմակերպվում է: Պահանջատեր լինելու օրակարգը ձևավորելու է, և պահանջատիրութան արդյունքում ունենալու ենք արդար դատաքննություն, և մեղավորները պատժվելու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում