Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին, որ նա սատարում է հակակառավարական ապստամբ ուժերին, հաղորդում է գերմանական ARD հեռուստաալիքը, որը մեջբերում է սիրիացի առաջնորդի խոսքերը:
«ԱՄՆ-ն հակամարտության կողմերից մեկն է: Նրանք թաքցնում են այդ խմբավորումներին և օգնում են նրանց, որպեսզի այդ խմբավորումները ապակայունացնեն իրավիճակը Սիրիայում»,- ասել է Ասադը:
Ինչպես նշել է Սիրիայի նախագահը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, նա մտադիր չէ հեռանալ պաշտոնից:











































