Այսօր նախապես կազմակերպված մոմավառության մասնակիցները երթով հասան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Ավանում գտնվող տան մոտ: Այս պահին ոստիկանության հարյուրավոր ծառայողներ պատ են կազմել այնտեղ և ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել մայթը և մոտենալ Հայրապետյանի առանձնատան մուտքին, ավելին` մուտքը վերահսկում են ավելի շատ ոստիկաններ:
Այստեղ ոստիկանությանը ամոթանքի խոսքեր ուղղեցին «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը և ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Վերջինս, սակայն, նշեց, որ ոստիկանությանը չպետք է մեղադրել, քանի որ ոստիկաններն իրենց ծառայողական պարտքն են կատարում:
Ակցիայի մասնակիցները այս պահին հինգ րոպե տևողությամբ ֆլեշմոբ ակցիա են կազմակերպել` մեջքով շրջված դեպի Հայրապետյանի տունը:









































