ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին հրավիրել է սեպտեմբերին այցելել Վաշինգտոն: Այս մասին, ինչպես փոխանցում է Interfax-ը, պատմել է Մուրսիի օգնական Յասեր Ալին:
Եգիպտոսի նախագահի հրավերը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսը Մուրսիի հետ Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ամերիկայի առաջնորդը Մուրսիին առաջարկել է համատեղել ԱՄՆ այցելությունը 2012 թվականի սեպտեմբերին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի գագաթաժողովին մասնակցության հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուհամեդ Մուրսիի անունը միաժամանակ դեռևս այն անձանց ցուցակում է, որոնց արգելվում է երկրից դուրս գալ: Պատճառն այն փաստն է, որ Մուրսին եղել է «Մուսուլման եղբայրներ» արմատական շարժման անդամ, որոնց դեմ Եգիպտոսի գաղտնի ծառայությունները ավելի քան կես դար պայքարում են: Որպեսզի նրա անունը դուրս գա այդ ցուցակից, քաղաքական գործիչը պետք է դատարանին բողոք ներկայացնի, ինչը նա դեռ չի արել:
Այդ ցուցակում ներառված է կուսակցության 21 հազար անդամի անուն: Երկրից դուրս գալու արգելքը ցմահ է:










































