Բրազիլիայում հանդիպման ժամանակ մահացել է «Սան-Բերնարդու» թիմի 17-ամյա ֆուտբոլիստ Առջունա Լուիս Վենուտո Ռամոսը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երիտասարդական առաջնության շրջանակներում կայացած խաղի ժամանակ ֆուտբոլիստն ընկել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը: Առջունա Լուիս Վենուտո Ռամոսին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները ֆուտբոլիստի կյանքը չեն կարողացել փրկել:









































