Սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը ժամանել է Դամասկոս, հաղորդում է Retures գործակալությունը:
Ավելի վաղ France Presse գործակալությունը հաղորդել էր, որ Անանը Դամասկոս կժամանի երկուշաբթի:
Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մադիսին նշել է, որ Անանը իր առաքելության շրջանակներում բանակցություններ կվարի սիրիական պաշտոնատար անձանց հետ:









































