Սիրիական զինվորակաները այսօր Լիբանանի և Թուրքիայի սահմանի մոտ ապստամբների խմբավորումների լիկվիդացման հատուկ գործողություն կիրականացնեն:
Ստացվող տեղեկությունների համաձայն` կառավարական ուժերը Էլ-Քուսեյրում գրոհայինների հենակետների վրա հարձակումներ են գործել:
Մեկուկես ամիս առաջ Սիրիական ազատ բանակի ապստամբ խմբավորման ջոկատները այդ շրջանում ջախջախվել էին և փախել Լիբանան, սակայն հետո կրկին վերադարձել էին Էլ-Քուսեյր և այն վերածել Հոմսում զինված ապստամբներին սատարող բազայի:
Ինչպես նշում է սիրիական САНА տեղեկատվական գործակալությունը, «ահաբեկիչ գրոհայիններին մեծ կորուստներ են հասցվել»:
Սիրիայի հյուսիսում` Իդլիբ ծայրամասում, սահմանապահները արգելակել են դիվերսանտների ճանապարհը, որոնք թուրքական տարածքից էին ներթափանցել:
Ապստամբների հետ մարտերը տեղի են ունեցել Խարիմում: «Բանդան ոչնչացվել է, իսկ ահաբեկիչները փախել են թուրքիայի կողմ»,- հաղորդում է САНА-ն:









































