Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որև երկրի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել Դիդյե Դեշամը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ավարտից հետո Լորան Բլանը հրաժարվեց նոր պայմանագիր ստորագրել: Դեշամը չէր համաձայնվում գլխավորել երկրի ազգային թիմը, բայց կողմերը կարողացան համաձայնության գալ:
Վերջին 3 մրցաշրջաններում մասնագետը մարզում էր Մարսելի «Օլիմպիկ»-ը: Դեշամն աշխատել է նաև «Յուվենթուս»-ում ու «Մոնակո»-ում:









































