Մահմեդական խոշոր երկրներից մեկը՝ Ինդոնեզիան, առանց ավելորդ աղմուկի դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Իսրայելի հետ:
Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը նպաստում է ավստրալացի քաղաքական գործիչների օգնությունը:
Հաղորդվում է, որ Ինդոնեզիան պաշտոնական հայց է ներկայացրել Ռամալայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու համար, որը կգլխավորի դեսպանը, ընդ որում` դեսպանատան պատասխանատվության տակ կլինի ոչ միայն Պաղեստինի ինքնավարությունը, այլև Իսրայելը: Հաղորդվում է, որ դեսպանատունը, ի թիվս այլ հարցերի, Հրեական պետության քաղաքացիներին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ:
Իսրայելը և Ինդոնեզիան, առանց ավելորդ ուշադրություն հրավիրելու, ակտիվ համագործակցում են առևտրի, անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում:









































