Իսրայելը հաստատել է իր մտադրությունը` բոյկոտելու առաքելության աշխատանքը, որը ձևավորել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը` ուսումնասիրելու համար Հորդանանի արևմտյան ափին պաղեստինյան բնակչության կյանքի վրա բնակեցման գործընթացի ազդեցությունը:
Իսրայելական ԱԳՆ-ը նախազգուշացրել է, որ առաքելությանը, որի կազմը հաստատվել է ուրբաթ օրը, արգելվելու է մուտք գործել ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինյան տարածքներ:
«Փաստերի իրականացման առաքելությունը աջակցություն չի ստանա Իսրայելի կողմից և դրա աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իսրայել և (պաղեստինյան) տարածքներ: Առաքելության գոյությունը ցույց է տալիս, որ ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը խեղաթյուրված ըմբռնում է Իսրայելի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Երեք կանանցից ձևավորված առաքելության մանդատը ենթադրում է ուսումնասիրել հրեա բնակչության ազդեցությունը «պաղեստինցի ժողովրդի քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վրա»:











































