ՌԴ հետախուզական կոմիտեն հաստատել է, որ Կրիմսկի մոտ տեղակայված Նեբերջաևյան ջրամբարից ջուր է բաց թողնվել: Այս մասին հաղորդել է RIA Novosti-ին:
«13 ժամվա ընթացքում իրականացվել են ավտոմատ արտահոսքեր, բայց դեռևս վաղ է խոսել այն մասին, որ դա է դարձել ջրհեղեղի պատճառ»,- հայտարարել է հետաքննության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ արտահոսքն իրականացվել է մաս-մաս:
Լուրերն այն մասին, որ Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի պատճառ կարող էր լինել ջրամբարից ջրի բացթողումը, բլոգներում հայտնվել էին հուլիսի 7-ին: Մասնավորապես, այս մասին գրել էր բնապահպան Սուրեն Ղազարյանը: Իշխանությունները հերքել էին այս հաղորդագրությունները` հայտարարելով, որի Կրիմսկի շրջանում չկա այնպիսի ջրամաբար, որի ջրերը կարող են հոսել քաղաքի ուղղությամբ: Այդ հայտարարությունից հետո բնապահպանը հրաժարվել էր իր ենթադրությունից:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը Կուբանում տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը: Առավելապես տուժել է Կրիմսկ քաղաքը, որտեղ 130 զոհ կա:









































