Սիրիական բանակը ծովային զորավարժություններ է սկսել: Զորավարժությունների անցկացման վայրից կադրեր է ցուցադրել երկրի պետական հեռուստաալիքը: Առաջին օրը զինված ուժերը հրթիռներ են արձակել նավերից և ցամաքից:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, զինվորականները գոհ են արդյունքներից: Նրանց խոսքով՝ իրենք հասել են բոլոր թիրախներին: Զորավարժությունների հիմնական խնդիրը եղել է ծովից հարձակումը հետ մղելու գործողությունների մշակումը:
Նշենք, որ վերջին շրջանում միջազգային հանրության կողմից հաճախակի են դարձել Սիրիայում ռազմական ուժ կիրառելու կոչերը:









































