Ֆրանսիայի հյուսիսում պղծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 40 գերմանացի զինվորների գերեզմանները: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյաներին:
Բարբարոսությունն իրականացվել է շաբաթ օրը՝ Ռեյմս քաղաքից 40 կմ արևելք: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:
Կիրակի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռեյմսում կմասնակցեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 50-ամյակին նվիրված արարողությանը:








































