Կական, ով այդպես էլ չկարողացավ իր տեղն ամրագրել Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական կազմում, ամենայն հավանականությամբ կլքի ակումբն ընթացիկ ամռանը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն, «Սան-Պաուլու»-ն և «Միլան»-ը, սակայն թվարկված թիմերից ոչ մեկը չկարողացավ համաձայնության գալ «արքայական ակումբ»-ի հետ:
Այժմ Կական հայտնվել է նաև բրազիլական «Կորինտիանս»-ի հետաքրքրությունների ոլորտում: Ակումբը հաղթել է Լիբերտադորեսի գավաթը և պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը:
Բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Կորինտիանս»-ը կարող է վճարել 20-25 մլն եվրո:









































