Կիպրոսի հանրապետության տարածքը չի կիրառվում Ռուսաստանի կողմից` Սիրիա զինամթերք ուղարկելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը:
«Կիպրոսի դերի մասին շատ հեքիաթներ է հորինվել` կապված Սիրիա զինամթերքի մատակարարման հետ: Նույնիսկ ճշմարտության մի մաս չկա, որ մենք մասնակցում ենք ռուսական զենքի մատակարարմամբ՝ ցանկացած ուղղությամբ»,- ասել է նա:
Այս կերպ նա մեկնաբանել է արևմտյան ԶԼՄ-երի հայտարարությունն այն մասին, որ միջազգային հասարակությունն անհանգստացած է այն հանգամանքով, որ Կիպրոսը կարող է աջակցել Ռուսաստանին Սիրիա զենք մատակարարելու հարցում: Անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում կրթություն ստացած Դիմիտրիս Խրիստոֆիասը սերտ կապեր է պահանում Ռուսաստանի հետ:









































