Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին շաբաթ օրը ժամանել է Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո` մասնակցելու Սարաևյան 18-րդ կինոփառատոնին և բացելու Talent Campus-ը: Այս մասին գրել են տեղական ԶԼՄ-երը:
Անջելինա Ջոլին հաճախ է այցելում Բոսնիա և Հերցեգովինա: 1990-ական թվականների բոսնյան պատերազմի մասին է պատմում նրա In the Land of Blood and Honey ֆիլմը:
Այս անգամ դերասանուհին ժամանել է իր երեք երեխայի հետ, առանց ամուսնու: Անձնագրային վերահսկողությունից հետո նա ուղևորվել է դեպի «Եվրոպա» հյուրանոց:
Ժամանումից որոշ ժամանակ անց նա մասնակցել է Sarajevo Talent Campus ծրագրի բացմանը, իսկ երեկոյան հայտնվելու է Սարաևյան կինոփառատոնի «կարմիր գորգի» վրա:
Բացի այդ հոլվուդյան աստղը տեղի խորհրդարանի որոշմամբ`ստանալու է Սարաևոյի պատվավոր քաղաքացու կոչում:
ԶԼՄ-երի տեղեկատվության համաձայն` Ջոլին մեկնելու է Սարաևոյից կիրակի օրը օրվա երկրորդ կեսին:











































