Սերբիայի իշխանությունները պետք է հաշտվեն ժողովրդավարական Կոսովոյի ինքնիշխանության հետ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:
«Մենք և Եվրամիությունը չենք ակնկալում, որ այս պահին Սերբիան պաշտոնապես ճանաչի Կոսովոն: Նա դա չի անի: Այնուամենայնիվ, Սերբիան պետք է հաշտվի ժողովրդավարական, ինքնիշխան, անկախ և բազմազգ Կոսովոյի իրական գոյության հետ՝ ներկա սահմաններով»,- ասել է նա:








































