Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 67 մարդ: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, վերջին տվյալներով՝ Ղրիմի շրջանում զիհվել է 56, Գելենջիկում 10, Նովոռոսիյսկում 2 մարդ:
Աղետի գոտում է հայտնվել գրեթե ողջ ափամերձ շրջանը և նրան հարող տարածքները: Այս շրջաններում տեղումների քանակը մոտ 5 անգամ գերազանցում է ամսական ցուցանիշը:
Ուրբաթ` ուշ երեկոյան Նովոռոսիյսկում մտցվել է արտակարգ դրություն: Վերջին տվյալներով` տարածաշրջանում հորդառատ անձրևների հետևանքով ջրով են հեղեղվել տները, բակերը և այգիները:
Բնակիչների տարհանման աշխատանքներին մասնակցում են Հարավային ռազմական շրջանի զինվորականները:
Հաղորդվում է, որ աղետի հետևանքով խաթարվել է էլեկտրամատակարարումը, որոշ հատվածներում դադարեցվել գնացքների երթևեկությունը:









































