Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԲՀԿ-ն բաց է տեղեկատվություն տրամադրելու հարցում. Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ-ն բաց է տեղեկատվություն տրամադրելու հարցում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» «սև ցուցակին», որում ընդգրկվել է նաև ԲՀԿ-ն՝ նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու համար:

Անդրադառնալով կենտրոնի ղեկավարի այն խոսքին, թե նաև դատական գործ է սկսվել ԲՀԿ-ի դեմ՝ ասաց, որ դատական գործ հարուցել իրենք չեն կարող, կարող են հայց ներկայացնել դատարան, դատարանը կա՛մ հայցը կընդունի, կա՛մ համապատասխան գործառույթներ կիրականացնի: Նրա խոսքով՝ այդուհանդերձ, եթե այդպիսի ընթացք սկսվի, կուսումնասիրեն խնդիրը և համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Տիգրան Ուրիխանյանը նաև չհամաձայնեց այն պնդումներին, թե ԲՀԿ-ն տեղեկատվություն չի տրամադրել: Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ բնականաբար նրանք ստացել են ինֆորմացիա, պարզապես այն ստացել են բանավոր՝ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարի կողմից, ինչը սակայն անհասկանալի պատճառներով նրանց չի բավարարել:

«Ուզում եմ նաև լրացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավուր պատշաճի, օրենքով սահմանված կարգով ներկայացրել է իր ֆինանսական գործունեությունը, հիմնադրամը եղել է պետական համապատասխան լիազոր մարմնի հսկողության ներքո, եղել է բաց, թափանցիկ: Եթե նրանց չի բավարարել բանավոր պատասխանը, կարող էին այդ ինֆորմացիան ստանալ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջի միջոցով, կարող էին նորից դիմել և ստանալ, մենք շատ բաց ենք այդ հարցում որևէ խնդիր չունենք, կան նաև կազմակերպություններ, որոնք ինչ- ինչ ծրագրեր իրականացնելով՝ այդ ինֆորմացիան ունեն»,- եզրափակեց իր խոսքը Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ամփոփելով այս տարվա երկրորդ եռամսյակը, ներկայացրել էր տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած կուսակցությունների «սև ցուցակ»-ն, որում ընդգրկված են Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀԱԿ-ը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում