Thursday, 11 06 2026
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

PKK-ի զինյալները հրթիռակոծել են թուրքական զրահամեքենա ու պայթեցրել մի բեռնատար գնացք

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թունջելի նահանգի Փյուլումյուր շրջանում հրթիռակոծել ու երկարափող զենքերից գնդակոծել են Kobra տիպի երկու զրահամեքենա:

Միջադեպը գրանցվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Հարձակման ժամանակ զրահամեքենաներում գտնվողները` 8 մարդ, հրաշքով չեն տուժել: Հրթիռներից մեկն ընկել է մեքենաների մերձակայքում, իսկ մյուսը դիպել է դրանցից մեկի ներքևի հատվածին, սակայն չի պայթել: Բացի այդ, քուրդ զինյալներն ինքնաձիգերով ու երկարափող զենքերով գնդակոծել են թուրքական զրահամեքենաները:

Իսկ Էլյազըղի նահանգի Փալո շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են բեռնատար գնացքի վրա: Երկաթգծի վրա նրանց տեղադրած ականի վրա պայթել է Դատվանից Էլյազըղ մեկնող բեռնատար գնացքը: Դրա հետևանքով ռելսերից դուրս է եկել 5 վագոն: Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, թեև պայթյունի ժամանակ գնացքում են եղել 2 մեքենավար, 1 ծառայող, 4 զինված պահապան:

Բաթմանի նահանգում էլ PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Դա տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 21.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում