Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Փարիզում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպումից վերադարձող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը.
«Հայաստանը պետք է առաջին հերթին լքի ադրբեջանական տարածքները, և միայն դրանից հետո Անկարան կարող է մտածել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Ամեն անգամ մենք կրկնում ենք, որ Հայաստանը պետք է լքի ադրբեջանական տարածքները: Դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կհաստատվի տնտեսական համագործակցություն, որը շունչ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը»:









































