Հետաքրքիր է, բայց աշխարհի տնտեսապես ամենահզոր երկրում՝ Միացյալ Նահանգներում, չկա արագընթաց երկաթգիծ։ Երեկ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը արագընթաց երկաթգծի կառուցումը թույլ տալու որոշում է կայացրել։ Համաձայն ներկայացված նախագծի՝ երկաթգիծը միմյանց կկապի Լոս Անջելեսն ու Սան Ֆրանցիսկոն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սենատի որոշման համաձայն՝ թույլ է տրվել նաև ապագա երկաթգծի բաժնետոմսերի վաճառքը։ Այս նախագծի ընդհանուր արժեքը 68 մլրդ դոլար է։









































