Կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի եղբայրը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակակրի մոտ նկատվում էին տկարամտության նշաններ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին Խայմե Գարսիան ասել է իր ուսանողներին` Կարթագենի համալսարանում։
Պրոֆեսորը նշել է, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը հաճախ զանգահարում էր իրեն, որպեսզի հարցնի շատ սովորական և պարզ բաների մասին՝ փորձելով ակտիվ պահել գիտակցությունը։ BBC-ն հիշեցնում է, որ Մարկեսի հայտնի գործերից մեկը՝ «Մենության 100 տարին», սկսվում է մի ընտանիքի նկարագրությամբ, որի անդամները չեն կարողանում խնամել տկարամտությամբ տառապող պապին։









































