Ամերիկյան անօդաչու ինքնաթիռը ուրբաթ երեկոյան հրթիռակոծել է Պակիստանի հյուսիսարևմտյան շրջաններից մեկը, որի հետևանքով սպանվել է ավելի քան 20 մարդ։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Նշվում է, որ առաջին հարվածը հասցվել է Հյուսիսային Վազիրիստան նահանգի շրջաններից մեկին, որտեղ սպանվել է առնվազն 5 մարդ։ Այնուհետև մեկ այլ շրջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել է առնվազն 16 մարդ։ Այս պահին հայտնի չէ` նրանք եղել են խաղաղ բնակիչնե՞ր, թե՞ գրոհայիններ։
Ամերիկյան զինվորականները Պակիստանում հաճախ են օգտագործում անօդաչու սարքեր՝ գրոհայիններին ոչնչացնելու համար։







































