Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը «Ուիմբլդոն»-ի կիսաեզրափակիչում 6:3, 3:6, 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ: Այսպիսով` Ռոջերը կդառնա աշխարհի առաջին ռակետ` մրցաշարի եզրափակչում հաղթանակ տանելու դեպքում:
АТР վարկանշային նոր աղյուսակում Ջոկովիչը կունենա 11 000 միավոր, իսկ Ֆեդերերը` տիտղոսի նվաճման դեպքում կունենա 11 075 միավոր:
Նշենք, որ Ֆեդերերը «Ուիմբլդոն »-ի եզրափակիչ է անցել իր մարզական կարիերայում 8-րդ անգամ` այդ ցուցանիշով առաջ անցնելով Փիտ Սամփրասից և Բորիս Բեկկերից:







































