Եգիպտոսի հեղափոխության զոհերի հարազատները դատարանի միջոցով պահանջում են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքից և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիից 50 մլն եգիպտական ֆունտի (ավելի քան 8.3 մլն դոլար) չափով վնասի փոխհատուցում կատարել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտկան ԶԼՄ-ները:
Շաբաթ օրը Կահիրեի քաղաքացիական դատարանը կուսումնասիրի հեղափոխության զոհերի հարազատների հայցը: Համատեղ հայցով դատարան է դիմել շուրջ 50 ընտանիք, որոնց հարազատները զոհվել կամ ծանր վիրավորվել են հեղափոխության օրերին:
Հիշեցնենք, Հոսնի Մուբարաքը և Հաբիբ Ալ-Ադլին հուլիսի սկզբին դատապարտվել են ցմահ ազատազրկման:









































