Thursday, 04 06 2026
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Հյուսիսային Իռլանդիայում դարձյալ սկսել են հետաքննել Արյունոտ կիրակին

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հայտարարել է բրիտանացի զինվորների նկատմամբ նոր հետաքննության մասին, որոնք առնչություն ունեն 1972թ. հունվարի 30-ին` կիրակի օրը, 14 խաղաղ ցուցարարների սպանությանը: Այս մասին գրում է The Independent-ը:

Հետաքննության սկզբի հստակ օրը հայտնի չէ: Հյուսիսիռլանդական ոստիկանության ղեկավար Մեթ Բեգոտը հայտարարել է, որ քննչական խմբի մեջ ընդգրկվելու է 30 մարդ:

Նոր հետաքննությունը սկսվելու է ի պատասխան զոհերի հարազատների, որոնք պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Այս նախաձեռնությունն արդեն Կարմիր կիրակիի գործը հետաքննելու երրորդ փորձն է: Այդ օրը հյուսիսիռլանդական Դերրի քաղաքում տեղի էին ունեցել բախումներ Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար հանդես եկող ասոցիացիայի երթի մասնակիցների ու Մեծ Բրիտանիայի անկարգելային (պարաշյուտային) գնդի 1-ին գումարտակի զինվորների միջև:

Պարաշյուտիստները ցուցարարների ուղղությամբ կրակ էին բացել, ինչի հետևանքով սպանվել էր 13 մարդ, ևս մեկն ավելի ուշ մահացել էր ստացած վնասվածքներից:

Առաջին հետաքննությունը, որն անցկացվել է Դերրի անկարգություններից հետո, անմեղ էր ճանաչել զինվորներին, սակայն 1998թ. Թոնի Բլերի կառավարությունը նախաձեռնեց մեկ այլ հետաքննություն, որը տվեց բոլորովին հակառակ արդյունք: Այն հրապարակվեց միայն 2010թ. հունիսին: Այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը բրիտանացի զինծառայողներին մեղավոր ճանաչեց սպանությունների մեջ` նրանց գործողությունները որակելով «անհիմն ու անարդարացի»:

Հետաքննությունը պարզել էր, որ Արյունոտ կիրակիի բոլոր սպանվածները անզեն են եղել ու նրանց մի մասը սպանվել էին թիկունքից. իրական ապացույց, որ բրիտանացի զինվորներին սպառնացել է իրական վտանգ, չի եղել: Այսպես, նրանցից ոչ ոք չի ստացել հրազենային վնասվածք, իսկ այն մասում, որտեղ նրանք կանգնած են եղել, ոստիկանությունը պարկուճներ չի հայտնաբերել:

Հետաքննությունը երրորդ անգամ վերսկսելու փորձը բրիտանական հասարակությունում առաջացրել է ոչ միանշանակ ռեակցիա: Նախ` Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունն առանձնապես ոգևորված չէ այն բանից, որ զգալի ջանքեր պետք է ներդնի 40-ամյա վաղեմության փաստերը հետաքննելու համար` ընթացիկ խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն: Երկրորդ` այդ իրադարձություների շատ մասնակիցների պատասխանատվության ենթարկելը դժվար կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում