Չնայած ամառային տապին ու այն հանգամանքին, որ շատերն այս ոչ աշխատանքային օրերին նախընտրում են իրենց հանգստյան օրերն անցկացնել Երևանից դուրս` որևէ զով հանգստավայրում, մայրաքաղաքի ակումբները շարունակում են աշխատանքային բուռն գործունեությունը:
Այսօր «Մեցցո» ակումբում երեկոյան ժ. 21.00-ին հանդես կգա Imagine սիքստետը, որը կներկայացնի բոլոր ժամանակների սիրված կատարումները:
«Ուլիխանյան» ակումբում այսօր` ժ. 21.00-ին, հանդես կգա Սուրեն Առուստամյանն՝ իր բլյուզ բենդով: Վաղը` հուլիսի 7-ին, ակումբում հանդես կգա Եվա Սուջյանը՝ Alien Time խմբով: Ի դեպ, սա կլինի «Ուլիխանյանի» աշխատանքային վերջին օրը ամառվա ընթացքում:
Synkope Art Pub-ում ամեն երեկո ջազի սիրահարները կարող են վայելել ջազային հրաշալի կատարումներ` սկսած ժ. 21.00-ից:
Իսկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում օպերային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեն հուլիսի 7-ին ունկնդրելու դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի կատարումները:











































