Ամերիկյան Միչիգան նահանգում հարբած վարորդների կողմից իրավախախտումների նվազեցման նպատակով արտասովոր փորձ է ձեռնարկվել: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Նահանգի տարբեր քաղաքների բարերում տեղադրվել են խոսող զուգարանակոնքեր, որոնք կխոսեն արտաքնոցից օգտվողների հետ:
Հաճախորդի մոտենալուն պես, սենսորը սկսում է գործել և միացնել ձայնագրությունը: «Էյ, լսի´ր, այդ ես եմ քեզ հետ խոսում» դիմելաձևից հետո զուգարանակոնքը սկսում է նրան մարդկային ձայնով բացատրել, թե ինչ վտանգ կարող է նա ներկայացնել իր և շրջապատի համար՝ հարբած վիճակում ղեկին նստելով: Սանտեխնիկան նաև նրան խորհուրդ է տալիս հարբած լինելու դեպքում ռիսկի չդիմել և տաքսի կանչել:
Տեղի կազմակերպությունը, որը պայքարում է հարբած մեքենավարման դեմ, կարծում է, որ զվարճալի մտահղացումը դրական արդյունք կտա:









































