The Telegraph-ը տեսանյութ է տարածել, որտեղ փոքրիկ 4 պանդաները զվարճանում են մանկական սղարանի վրա: Տեսանյութը թողարկել են Չինաստանում պանդաների հետազոտման Չենգդու բազայի ներկայացուցիչները՝ պանդաների մասին իրազեկման շաբաթվա շրջանակում:
Պանդան համարվում է վտանգի եզրին կանգնած կենդանատեսակ: Երեկ Տոկիոյի կենդանաբանական այգում հսկա պանդան, որը Չինաստանն էր տրամադրել Ճապոնիային, փոքրիկ է լույս աշխարհ բերել: Դա առաջին պանդան է, որ վերջին 24 տարիներին ծնվել է այդ գազանանոցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պանդաների հագուստով 108 հոգանոց խումբը հայտնվել էր Լոնդոնի փողոցներում` պանդաների մասին իրազեկվածությունը բարձրացնելու առաքելությամբ:











































