Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Թուրքիայի ռազմական ակադեմիաների շտաբի պետ, բրիգադի գեներալ Մեթե Սալթին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ուսուցմանն առնչվող խնդիրներ:








































