Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին Թեհրանում ուրբաթօրյա նամազից առաջ հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Իրանում կրկնվեն 2009 թվականի իրադարձությունները, երբ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իրանում սկսվեցին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ.
«Մի շարք քաղաքական գործիչներ, օգտվելով արտաքին ու ներքաղաքական դավերից, մտադիր են վերադառնալ քաղաքական արենա և մարտահրավեր նետել Իսլամական հեղափոխությանը: Հետախուզությունը լիովին իրազեկ է այդ մասին և կարող է այնպիսի նախզգուշական միջոցներ ձեռնարկել, որ Իրանի ժողովուրդն անգամ չի էլ զգա, որ երկրում առկա է եղել այդպիսի խնդիր: Հետախուզության նախարարությունը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը երկրում ու երկրի սահմաններից դուրս, սակայն մենք չենք կարող մանրամասներ հաղորդել այդ մասին»:








































