Փարիզում սկսված «Սիրիայի բարեկամների» խմբի բացմանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ստիպի դադարեցնել Սիրիայի բնակչության դեմ ճնշումները: Ինչպես հաղորդում է France 24-ը, Օլանդը նշել է, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը ճնշումները նորմալ է համարում, և որ հարևան երկրները բոլոր հիմքերն ունեն իրենց անվտանգության համար անհանգստանալու: Օլանդի խոսքերով՝ չափազանց կարևոր է ստիպել Սիրիաիյի նախագահին հեռանալ իշխանությունից և այն փոխանցել ընդդիմության ներկայացուցիչներին:
Ակնկալվում է, որ հանդիպամանը նոր պատժամիջոցներ կընդունվեն Սիրիայի դեմ:
Նշենք, որ Ռուսաստանը և Չինաստանը հերթական անգամ հրաժարվել են մասնակցել այդ հանդիպմանը:










































