Երեկ երեկոյան ժամը 9:30-ին պայթյուն է տեղի ունեցել Քահրամանմարաշի մոտակա ածխահանքերից մեկում:
Ժամանած փրկարարներին հաջողվել է հանքահորից դուրս բերել 5 մարդու, սակայն 9-ը դեռևս անհետ կորած են համարվում: Այնուամենայնիվ, պաշտոնապես, անհատ կորածների թիվը չի նշվում:
Անհետացածների հարազատները հավաքվել են հանքի մոտ տեղեկություններ ստանալու համար, և իրավապահները միայն ուժով են կարողացել կանգնեցնել նրանց:
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: Փետրվարի 6-ին նույն հանքում ավելի հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որ դարձել էր 1 մարդու մահվան և 10-ի վնասվածքներ ստանալու պատճառ:








































