Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները ջարդել են «ալ-Ջազիրա» հեռուստաալիքի միկրոբլոգը: Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Հեռուստաալիքի Twitter-ի էջում հուլիսի 5-ին հայտնվում են Սիրիայի նախագահ բաշար ալ-Ասադի վարչակարգի սատարմանն ուղղված հաղորդագրություններ: Մասնավորապես ցանցահենները 41 հազար ընթերցողների հարցրել են, թե արդյոք Սաուդյան Արաբիան և Կատարը պետք է շարունակեն ֆինանսական օգնություն տրամադրել զինված բանդաներին, որոնց նպատակը վարչակարգի տապալումն է:
Ավելի ուշ «Սիրիական էլեկտրոնային բանակ» ցանցահենային խմբավորումը ստանձնել է ալ-Ջազիրայի միկրոբլոգի ջարդելու պատասխանատվությունը:
Ցանցահենները հայտարարել են, որ այս կերպ իրենք ցանկացել են վրեժ լուծել հեռուստաալիքից սեպտեմբերյան սյուժեի համար, որում ասվել էր, որ «Սիրիական էլեկտրոնային բանակ»-ը կապված է իրանցի և ռուս փորձագետների հետ:









































