Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` բուժզննում անցնելուց հետո «Վալենսիա»-ի պաշտպան Խորդի Ալբան պայմանագիր է ստորագրել ակումբի ղեկավարության հետ: Համաձայնագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով: Պայմանագիրը ժամանակից շուտ լուծարելու դեպքում վճարվող փոխհատուցումը կկազմի 90 մլն եվրո:
Այսօր տեղի կունենա Ալբայի ներկայացումը պաշտոնական մամլո ասուլիսի ժամանակ:









































