Բրիտանական կառավարությունը համակարգ է մշակել, որը թույլ կտա օպտիմալ կերպով օգտագործել ռեսուրսները: Մոտ ժամանակներս կստեղծվի տվյալների բազա, որտեղ սուպերմարկետներն ու սրճարանները կտեղադրեն ժամկետի ավարտին մոտեցող մթերքների մասին տվյալները:
Բարեգործական կազմակերպությունները և աղքատ ընտանիքները կարող են անվճար կամ նվազագույն գնով ձեռք բերել այդ մթերքները: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Այդ սխեման թույլ կտա նվազեցնել լարվածությունը աղքատ շրջաններում և կկանխի ռեսուրսների վատնումը:










































